Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Սննդամթերքի նախնական արտադրությանը փոխկապակցված գործընթացներում ներկայացվող հիգիենայի պահանջները. 1. Սննդի շղթայի նախնական արտադրության և փոխկապակցված գործընթացներում ներգրավված սննդի օպերատորները պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վտանգավոր գործոնների վերահսկման կանոնները, ներառյալ` 1) օդից, հողից, ջրից, սննդամթերքից, պեստիցիդներից, ագրոքիմիկատներից, անասնաբուժական դեղամիջոցներից և կենսասպաններից (բիոցիդներից), ինչպես նաև թափոնների պահպանումից, վերամշակումից և հեռացումից սննդամթերքի հնարավոր աղտոտման նկատմամբ հսկողությունը. 2) մարդու առողջության վրա հնարավոր ներգործող կենդանիների և բույսերի վիճակի ու առողջության նկատմամբ հսկողությունը. 2. Կենդանական ծագման մթերքի, ինչպես նաև որսորդության ու ձկնորսության արտադրանքի արտադրության և փոխկապակցված գործընթացների փուլերում ներգրավված սննդի օպերատորները պետք է ձեռնարկեն հետևյալ համարժեք միջոցառումները` 1) նախնական արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող արտադրական, այդ թվում` անասնակերի պահման տարածքների մաքրության և, ըստ անհրաժեշտության, մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում. 2) արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող բոլոր սարքավորումների, գործիքների, տարողությունների, բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների մաքրության և մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում. 3) հնարավորության սահմաններում սպանդի ենթակա և արտադրող կենդանիների մաքրության ապահովում. 4) միայն խմելու ջրի օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում ջրի աղտոտման կանխարգելում. 5) սննդամթերքի հետ անմիջապես շփվող անձնակազմի առողջական բավարար վիճակի և առողջության հետ կապված ռիսկերի մասին հրահանգավորման ապահովում. 6) կենդանիների և վնասատուների կողմից առաջացող աղտոտման կանխարգելում. 7) սննդամթերքի աղտոտումը կանխարգելող եղանակով վտանգավոր նյութերի ու թափոնների տեղափոխում. 8) սննդամթերքի միջոցով մարդկանց փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելում, ներառյալ` նոր կենդանիների ընդունման և լիազոր մարմնի կողմից նման հիվանդությունների բռնկման հավանականության մասին տեղեկատվության հիման վրա ձեռնարկված նախազգուշական միջոցառումների իրականացումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 9) կենդանիների հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործվող դեղերի և դեղամիջոցների մնացորդային քանակի նկատմամբ հսկողության սահմանում. 10) կերային հավելումների և անասնաբուժական պատրաստուկների` հրահանգներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան օգտագործում. 3. Բուսական ծագման մթերքի արտադրության, այդ թվում` վայրի բույսերի բերքահավաքի և փոխկապակցված գործընթացներում ներգրավված սննդի շղթայի օպերատորները պետք է ձեռնարկեն հետևյալ համարժեք միջոցառումները` 1) արտադրության և (կամ) փոխկապակցված գործընթացներում օգտագործվող բոլոր տարածքների, սարքավորումների, գործիքների, տարողությունների, բեռնարկղերի և տրանսպորտային միջոցների մաքրության և մաքրելուց հետո դրանց ախտահանման ապահովում. 2) արտադրության, փոխադրման և պահման պայմանների հիգիենայի ապահովում` բուսական ծագման մթերքի մաքրությունն ապահովելու նպատակով. 3) միայն խմելու կամ մաքուր ջրի օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում ջրի աղտոտման կանխարգելում. 4) սննդամթերքի հետ անմիջապես շփվող անձնակազմի առողջական բավարար վիճակի և առողջության հետ կապված ռիսկերի մասին հրահանգավորման ապահովում. 5) սննդամթերքի աղտոտումը կանխարգելող եղանակով վտանգավոր նյութերի ու թափոնների տեղափոխում. 6) բույսերից վերցված կամ այլ նմուշների համապատասխան փորձաքննության արդյունքների նկատմամբ առանձնակի ուշադրության սահմանում, որոնք ազդում են մարդու առողջության վրա. 7) պեստիցիդների, ագրոքիմիկատների ու կենսասպանների (բիոցիդների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան օգտագործում. 4. Սննդի շղթայի օպերատորները պետք է ձեռնարկեն համապատասխան ուղղիչ գործողություններ` լիազոր մարմնի կողմից պետական վերահսկողության իրականացման ընթացքում բացահայտված խնդիրներն ու խախտումները վերացնելու համար: |