Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1100 Մտավոր սեփականության օբյեկտները. 1. Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները. 2. Մտավոր գործունեության արդյունքներ են` 1) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները. 2) կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները. 3) գյուտերը, արդյունաբերական դիզայնները. 4) սելեկցիոն նվաճումները. 5) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները. 6) չբացահայտված տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու). 7) բույսերի սորտերը. 3. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են` 1) ֆիրմային անվանումները. 2) ապրանքային նշանները (սպասարկման նշանները). 3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները. 4. Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության օբյեկտներ կարող են լինել մտավոր գործունեության այլ արդյունքներ և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների ու ծառայությունների անհատականացման այլ միջոցներ: |