FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  59

Օրենքն ուժի մեջ մտնելը.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածի 2-7-րդ մասերով սահմանված դեպքերի.
2. Սույն օրենքով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատում ծառայությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս անց, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Մինչև սույն մասում նշված վեցամսյա ժամկետը լրանալը Հաշվեքննիչ պալատում շարունակում է իրականացվել քաղաքացիական ծառայություն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող 2018 թվականի հունվարի 16-ի «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան.
3. Հաշվեքննիչ պալատի պաշտոնավարող ծառայողներին վերաբերող աուդիտորի որակավորման դրույթներն ուժի մեջ են մտնում 2028 թվականի հուլիսի 1-ից.
4. Հաշվեքննիչ պալատում ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանված որակավորման քննությունների պահանջն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ 2026 թվականի հուլիսի 1-ից.
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատում չպաշտոնավարող անձանց վրա.
6. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետները չեն տարածվում սույն օրենքի 41-րդ հոդվածով սահմանված որակավորման և որակավորման քննությունների պահանջներին՝ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներից ավելի վաղ համապատասխանող անձանց վրա.
7. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 36-րդ հոդվածը, 39-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը շարունակում են համապատասխանաբար վերաբերելի մասով (mutatis mutandis) գործել «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 32-րդ հոդվածի 1-ին մասի, 57-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները։