Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 177 Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալը և ընդհանուր կապիտալը. 1. Կենտրոնական բանկը սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը՝ որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ. 2. Կենտրոնական դեպոզիտարիայի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է. 3. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են՝ կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը և Կենտրոնական բանկի սահմանած այլ տարրերը. 4. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Սույն հոդվածի 1-ին մասում նշված սահմանաչափերի հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում: |