FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  24

Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցման.
1. Պետական գույքի նախապատրաստումը մասնավորեցմանը նախորդող անհրաժեշտ գործողությունների ամբողջությունն է: Պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու գործողությունների բովանդակությունը, ժամկետները և իրականացնող մարմինները սահմանվում են պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
2. Նախապատրաստական աշխատանքները կարող են բովանդակել`
    ա) պետական ձեռնարկությունների վերակազմավորումը պետական բաժնետիրական ընկերությունների.
    բ) բաժնետիրական ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման դեպքում` ընկերության բաժանումը, առանձնացումը, ինչպես նաև միացումը, միաձուլումն այլ պետական ընկերությունների հետ. ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը. ընկերության պարտքերի վերակառուցումը. ընկերության գործունեության ծրագրի մշակումը. նոր բաժնետոմսերի թողարկման նախապատրաստումը. մասնավորեցմանը մասնակցելու ցանկություն հայտնած անձանց` ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը ծանոթանալու նպատակով միջոցառումների իրականացումը. ընկերության գործունեության մասին տեղեկությունների հրապարակումը. ընկերության ակտիվների և պարտավորությունների գնահատումը. բաժնետոմսերի արժեքի գնահատումը: Նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հրավիրվել մասնագիտացված կազմակերպություններ և փորձագետներ: Նախապատրաստական աշխատանքներ իրականացնող անձինք հաշվետու են պետական լիազորված մարմնին.
3. Նախապատրաստական աշխատանքների ընթացքում մասնավորեցվող գույքի վերաբերյալ հրապարակած տեղեկությունների, այդ թվում նաև` հայտարարագրերի (ազդագրերի), տվյալների համար պատասխանատվություն է կրում դրանք նախապատրաստող կազմակերպությունը: