FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

2) կոոպերատիվի անդամի պարտականություններն են՝
    ա. մասնակցել կոոպերատիվ ներքին գործարքներին` սույն օրենքի և կանոնադրությամբ սահմանված դրույթների համաձայն,
    բ. կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել փայավճարներ և այլ վճարումներ,
    գ. կատարել կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումները,
    դ. չհրապարակել կոոպերատիվի գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
    ե. կրել օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ.
3. Կոոպերատիվի կորուստների համար կոոպերատիվի անդամները պատասխանատու են միայն իրենց փայով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Կոոպերատիվի անդամը.
1. Կոոպերատիվի անդամ կարող են դառնալ իրավաբանական և տասնվեց տարին լրացած ֆիզիկական անձինք: Տասնվեցից մինչև տասնութ տարեկան ֆիզիկական անձինք կարող են դառնալ կոոպերատիվի անդամ ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ.
2. Կոոպերատիվի անդամն ունի սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված իրավունքներ և պարտականություններ.
    1) կոոպերատիվի անդամի իրավունքներն են՝
    ա. մասնակցել կոոպերատիվի կառավարմանը, հանդես գալ առաջարկություններով, քվեարկել, ընտրել և ընտրվել կոոպերատիվի կառավարման մարմիններում,
    բ. տեղեկություններ ստանալ կոոպերատիվի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ,
    գ. պահանջել ընդհանուր ժողովի որոշումների, արձանագրությունների պատճեններ կամ որոշումներից, արձանագրություններից քաղվածքներ,
    դ. օգտվել կոոպերատիվի համար կազմակերպվող ուսուցումներից և խորհրդատվություններից,
    ե. ստանալ կոոպերատիվի գործունեությունից օրենքով և կանոնադրությամբ սահմանված կոոպերատիվ ավելցուկը` կոոպերատիվ փոխհատուցման, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընդհանուր ժողովի կողմից սահմանվող մասնաբաժնի տեսքով,
    զ. արտոնյալ պայմաններով ձեռք բերել կոոպերատիվի կողմից տրամադրվող ապրանքներ և օգտվել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններից,
    է. կամավոր դուրս գալ կոոպերատիվից՝ կանոնադրությամբ սահմանված կարգով,
    ը. կոոպերատիվից դուրս գալու դեպքում ստանալ ներդրված փայի արժեքը կամ փոխադարձ համաձայնության դեպքում` դրան համապատասխան գույքը, հաշվարկված, բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը և, սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ընդհանուր ժողովի սահմանած մասնաբաժինը,
    թ. կոոպերատիվի լուծարման դեպքում ստանալ իր փայի արժեքը, հաշվարկված, բայց դեռ չվճարված կոոպերատիվ փոխհատուցումը, մասնաբաժինը և կոոպերատիվի բաժանելի ֆոնդերի իր բաժինը՝ կոոպերատիվի պարտատերերի հանդեպ պարտավորությունները ողջ ծավալով կատարելուց հետո,
    ժ. պահանջել արտաքին աուդիտ, որի դեպքում արտաքին աուդիտ իրականացնող անձին վճարում է պահանջողը,
    ժա. օգտվել սույն օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից.