FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  44

Հանրային և մասնավոր մուլտիպլեքսում գործող Հեռարձակողները.
1. Կարգավորող պետական մարմինը մրցույթները հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում.
2. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները, եթե այլ բան նախատեսված չէ մինչև սույն դրույթն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրով.
3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց՝ անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը՝ կախված վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքից, նույն հերթականությամբ.
3.1. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվում հետևյալ հերթականությամբ.
    1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ սլոթի օգտագործման լիցենզիայով գործող Հանրային հեռարձակողների.
    2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.
    3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.
    4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.
    5) սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հանրային հեռարձակողները.
    6) միջպետական պայմանագրի հիման վրա՝ Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը.
4. Սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց չորս ամիս առաջ.
5. Հանրային մուլտիպլեքսում ազատ սլոթ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմինը մեկամսյա ժամկետում հայտարարում է մրցույթ.
6. Հանրային մուլտիպլեքս ցանցում նոր սլոթ առաջանալու դեպքում Կառավարության լիազոր մարմինը այդ մասին տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին, որը մեկամսյա ժամկետում հայտարարում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  44

7. Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանվում են կարգավորող պետական մարմնի որոշմամբ.
8. Թվային հեռարձակման տեխնիկական հնարավորություն առաջանալու դեպքում լսողական ծրագրեր հեռարձակողները կարող են ներառվել մուլտիպլեքսում՝ իրենց լիցենզիայի պայմաններին համապատասխան.
9. Մասնավոր մուլտիպլեքսում գործող Հեռարձակողները տեսալսողական ծրագրերի հեռարձակումն իրականացնում են մասնավոր մուլտիպլեքս օպերատորի տրամադրած սլոթի միջոցով: