FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  46

Պարբերական վճարները.
1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունները Բյուրոյին անդամակցելու օրվանից հետո` յուրաքանչյուր եռամսյակը մեկ, Երաշխավորման ֆոնդ կատարում են պարբերական վճար՝ նախորդ տասներկու ամսում իրենց կնքած ԱՊՊԱ պայմանագրերից հավաքագրված և հավաքագրվելիք ապահովագրավճարների 0.5 տոկոսի չափով.
2. Պարբերական վճարը կատարվում է տվյալ եռամսյակին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.
3. Բյուրոյի խորհրդի առաջարկությամբ Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու Երաշխավորման ֆոնդին պարբերական վճարների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին, եթե ըստ իր հիմնավոր կարծիքի` Երաշխավորման ֆոնդի միջոցները դադարեցման ողջ ժամանակահատվածում կբավարարեն Երաշխավորման ֆոնդի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար, և նման դադարեցումը չի վտանգի Երաշխավորման ֆոնդի ֆինանսական կայունությունը: