FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ֆիզիկական ուժի գործադրման, հատուկ միջոցների և զենքի կիրառման պայմանները.
1. Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կիրառելու սույն օրենքով նախատեսված կարգով և դեպքերում, եթե այլ միջոցներ չեն ապահովում ծառայության վրա դրված պարտականությունների կատարումը։ Ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և (կամ) զենք կիրառելու ընտրություն կատարելիս ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից և իրավախախտի անձից.
2. Ֆիզիկական ուժ գործադրելիս, հատուկ միջոցներ և (կամ) զենք կիրառելիս ծառայության ծառայողը պարտավոր է՝
    1) նախազգուշացնել դրանք գործադրելու (կիրառելու) մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, ծառայության կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների և այլ անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.
    2) դրանք գործադրել (կիրառել) իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
    3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն.
3. Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում.
4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների և (կամ) հրազենի կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։