Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 56.2 Ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկները. 1. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի (ինքնավար խմբի դեպքում՝ խմբի մասնակիցների) սպառած էլեկտրական էներգիայի քանակությունները հաշվանցվում են անկախ էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման ժամերից. 2. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների դրական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան գումարվում է հաջորդող ամսում ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում՝ խմբում ներառված ինքնավար էներգաարտադրողների մատակարարած էլեկտրական էներգիայի քանակին, իսկ հաշվարկային տարվա վերջին ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ՝ նախորդող ամիսներից կուտակված) դրական տարբերության համար երաշխավորված մատակարարը ինքնավար էներգաարտադրողին, իսկ ինքնավար խմբի դեպքում խումբն ստեղծած ինքնավար էներգաարտադրողին վճարում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից հաշվեկշռման շուկայում անհաշվեկշռույթների արդյունքով առաջացած էլեկտրական էներգիայի վաճառքի տարեկան նվազագույն գնով: Սույն կետի իմաստով՝ հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև հաջորդող օրացուցային տարվա ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը. 3. Ինքնավար էներգաարտադրության շրջանակում ամսական կտրվածքով երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի և ինքնավար էներգաարտադրողի, իսկ ինքնավար խմբի դեպքում խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների բացասական տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիայի համար ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում ինքնավար խմբի մասնակիցը վճարում է երաշխավորված մատակարարին հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 56.2 4. Ինքնավար խմբի մասնակիցների միջև ինքնավար էներգաարտադրության շրջանակում երաշխավորված մատակարարին մատակարարված և ինքնավար խմբի մասնակիցների սպառած էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերության դեպքում այդ էլեկտրական էներգիան խմբի մասնակիցների միջև բաշխվում է ամսական կտրվածքով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով: |