Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Բանկային գործունեության լիցենզիան. 1. Բանկային գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է. 2. Բանկային գործունեության լիցենզիա տալու բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին. 3. Բանկային գործունեության լիցենզիան անժամկետ է, և դրանում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել. 4. Բանկային գործունեության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը: Բանկային գործունեության լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից. 5. Բանկային գործունեության լիցենզիան կարող է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի որոշմամբ, սույն օրենքով նախատեսված դեպքերում. 6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի լուծարման դեպքում բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցնում է և պետք է վերադարձվի Կենտրոնական բանկ` նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում. 7. Բանկային գործունեության լիցենզիայի կորստի դեպքում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղն այդ մասին անհապաղ հայտնում է Կենտրոնական բանկին: Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դիմումով Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում վերականգնում է նրա բանկային գործունեության լիցենզիան. 8. Բանկային գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով: Այլ օրենքներով բանկային գործունեության լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները: |