FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  56

Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարեցումը Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում, դրանք վճարելու ժամկետները և հաշվարկման առանձնահատկությունները.
1. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն առաջանում է Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելու ժամանակ: Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում արտահանման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն առաջանում է Միության մաքսային տարածքից ապրանքներն արտահանելու ժամանակ.
2. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունն առաջանում է ապրանքներն անօրինական տեղափոխող անձանց մոտ: Անօրինական տեղափոխմանը մասնակցող անձինք, եթե նրանք գիտեին կամ պետք է իմանային այդպիսի տեղափոխման անօրինականության մասին, իսկ Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում՝ նաև այն անձինք, որոնք սեփականության կամ տիրապետման իրավունքով ձեռք են բերել անօրինական ներմուծված ապրանքները, եթե ձեռքբերման պահին նրանք գիտեին կամ պետք է իմանային Միության մաքսային տարածք դրանց ներմուծման անօրինականության մասին, ապրանքներն անօրինական տեղափոխող անձանց հետ միասին կրում են մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն.
3. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձանց համար՝ հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում`
    1) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 5-8-րդ կետերին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
    2) մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպում՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  56

3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ տեղափոխման (փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան նման ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ օտարերկրյա ապրանքների նկատմամբ վրա է հասել մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետը.
    4) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
    5) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը).
    6) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել.
4. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետ է համարվում ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու օրը, իսկ եթե այդ օրը որոշված չէ, ապա Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստը հայտնաբերելու օրը.
5. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման այն չափով, որով ենթակա կլինեին վճարման, եթե այդ ապրանքները ձևակերպվեին հետևյալ մաքսային ընթացակարգերով`
    1) Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման դեպքում՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումներ և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու արտոնություններ կիրառելու.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  56

2) Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց արտահանման մաքսատուրքերը վճարելու արտոնություններ կիրառելու.
6. Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն գլխին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածի 7-րդ կետը, իսկ եթե մաքսային մարմինն ապրանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ չունի՝ նաև սույն հոդվածի 8-րդ կետը.
7. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար կիրառվում են ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերը, իսկ եթե այդ օրը հայտնի չէ, ապա Միության մաքսային սահմանով ապրանքներն անօրինական տեղափոխելու փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերի հիման վրա: Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելու համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդպիսի վերահաշվարկը կատարվում է ապրանքները Միության մաքսային սահմանը հատելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, իսկ եթե այդ օրը հայտնի չէ, ապա Միության մաքսային սահմանով ապրանքներն անօրինական տեղափոխելու փաստը հայտնաբերելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
8. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը չունի հստակ տվյալներ ապրանքների (բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) վերաբերյալ, վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տվյալների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա՝ մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  56

հարկերը հաշվարկելու համար կիրառվում է այն խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը, ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային վճարի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց համար սահմանվել է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են այդ ճշգրիտ տեղեկությունների հիման վրա, կատարվում է ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին համապատասխան.
9. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ ապրանքները բռնագրավելու կամ այդ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելու, սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու), ժամանակավոր պահպանման հանձնելու, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելուց հետո ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու և (կամ) դրանք (լրիվ կամ մասնակիորեն) բռնագանձելու դեպքում սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին համապատասխան.
10. Սույն հոդվածի 1-9-րդ կետերի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում: Միության մաքսային սահմանով ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ ապրանքների անօրինական տեղափոխման դեպքում մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են սույն Օրենսգրքին համապատասխան: Ընդ որում, ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված մաքսատուրքերը, հարկերը երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ մաքսատուրքերի, հարկերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն Օրենսգրքին համապատասխան: Գլուխ 8 Մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետները և կարգը