Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 71 Ներքին շուկայի պաշտպանության նպատակով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման և այլ տուրքերի կիրառումը. 1. Միությունում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի տեսքով ներքին շուկայի պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում այդ տուրքերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքով սահմանված կարգով: Հատուկ քվոտա սահմանելու միջոցով Միությունում ներքին շուկայի պաշտպանության միջոցներ ներմուծելու դեպքում այն ապրանքների ներմուծման ժամանակ, որոնց նկատմամբ սահմանվել է քվոտայից դուրս կամ այդ քվոտան գերազանցող ծավալներով հատուկ պաշտպանական միջոց, հատուկ տուրքը ենթակա է վճարման սույն Օրենսգրքով սահմանված կարգով: Միությունում «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան տուրքերի տեսքով ներքին շուկայի պաշտպանության միջոցներ սահմանելու դեպքում, եթե այլ բան որոշված չէ Հանձնաժողովի կողմից, այդ տուրքերը սույն Օրենսգրքին համապատասխան մաքսատուրքեր, հարկեր վճարող հանդիսացող անձանց կողմից ենթակա են վճարման հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման համար նախատեսված դեպքերում և կարգով. 2. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարող են հանդիսանում հայտարարատուն կամ այլ անձինք, որոնց համար առաջացել է հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորություն այն ապրանքների մասով, որոնց նկատմամբ կիրառվում է ներքին շուկայի պաշտպանության միջոց՝ հատուկ, հակագնագցման կամ փոխհատուցման տուրք, հատուկ քվոտաներ ներմուծելու միջոցով. 3. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկումն ու վճարումն իրականացվում են սույն Օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն գլխով և «Միության մասին» պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները. 4. Սույն գլխի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ: |