FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  262

Անձնական օգտագործման ապրանքների բացթողումը.
1. Ելնելով անձնական օգտագործման ապրանքների, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող ապրանքների, մաքսային հայտարարագրման ժամանակ Միության մաքսային տարածք դրանց ներմուծման և (կամ) Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու կամ Միության մաքսային տարածքից դրանց արտահանման հայտագրված նպատակից՝ այդ ապրանքները ենթակա են բացթողման՝
    1) ազատ շրջանառության համար.
    2) արտահանման համար.
    3) Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու համար.
    4) Միության մաքսային տարածքից դուրս ժամանակավոր գտնվելու համար.
2. Մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների՝ ազատ շրջանառության կամ արտահանման համար բացթողումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է՝ պայմանով, որ՝
    1) վճարվել են մաքսատուրքերը, հարկերը՝ սույն գլխին համապատասխան` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ կետը.
    2) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
    3) մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների իրականացման դիմաց մաքսավճարները վճարվել են, եթե այդ վճարները սահմանվել են անդամ պետությունների օրենսդրությամբ, և դրանց վճարման ժամկետը սահմանվել է մինչև ապրանքների բացթողումը, այդ թվում՝ մինչև ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը.
3. Միության մաքսային տարածքով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ մինչև անձնական օգտագործման ապրանքների մասով վճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների հաշվեգրումը համապատասխան հաշիվներին: Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ մինչև մաքսատուրքերը, հարկերը վճարելը.
4. Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու կամ Միության մաքսային տարածքից դուրս ժամանակավոր գտնվելու համար՝ մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ՝
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  262

1) անձնական օգտագործման ապրանքները կարող են ժամանակավոր ներմուծվել կամ ժամանակավոր արտահանվել՝ սույն Օրենսգրքի 264-րդ և 265-րդ հոդվածներին համապատասխան.
    2) ապահովվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը՝ սույն Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան.
    3) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
5. Մաքսային հայտարարագրման ոչ ենթակա՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները «կանաչ» ուղու ելքի գիծը, կամ ժամանման կամ մեկնման վայրերում մաքսային գործառնությունների եզրափակման գիծը հատելու պահից համարվում են ազատ շրջանառության համար բաց թողնված կամ արտահանման համար բաց թողնված: Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման, և որոնց համար տրվում է առանց տրանսպորտային միջոցներից հեռանալու մաքսային գործառնություններ իրականացնելու հնարավորություն, ժամանման կամ մեկնման վայրերում այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու ավարտի պահից համարվում են ազատ շրջանառության համար բաց թողնված կամ արտահանման համար բաց թողնված.
6. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է այն պայմանների և կարգի պահպանմամբ, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածին համապատասխան.
7. Անձնական օգտագործման ապրանքների բացթողումը պետք է ավարտվի սույն Օրենսգրքի 119-րդ հոդվածում նշված ժամկետներում՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքերի: Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների, բացթողումը պետք է ավարտվի անձնական օգտագործման ապրանքների բացթողման պայմանների պահպանման՝ հայտարարատուի կողմից հաստատվելուց և մաքսային հսկողության իրականացումից անմիջապես հետո:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  262

8. Սանիտարակարանտինային, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական և պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակների ենթակա անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է պետական հսկողության (վերահսկողության) համապատասխան տեսակն իրականացնելուց հետո.
9. Միության մաքսային տարածք ներմուծված անձնական օգտագործման ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում դրանց ազատ շրջանառության համար բաց թողնելու պահից՝ բացառությամբ հետևյալ կատեգորիաների ապրանքների՝
    1) սույն Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներին համապատասխան ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ.
    2) այն ապրանքները, որոնց համար սահմանված են օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներ՝ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան.
10. Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ, գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում՝ առանց օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների: