FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  353

Մաքսային ենթակառուցվածքը.
1. Մաքսային ենթակառուցվածքին են դասվում մաքսային հսկողության տեխնիկական միջոցներով, ինժեներական, տեղեկատվական, հեռահաղորդակցման համակարգերով և դրանց ապահովման միջոցներով սարքավորված շենքերը, կառույցները, շինությունները, բաց հրապարակները (այսուհետ սույն հոդվածում` մաքսային ենթակառուցվածքի տարրեր) և մաքսային մարմինների գործունեությունն ապահովող սոցիալական նշանակության օբյեկտները.
2. Մաքսային ենթակառուցվածքի տարրերը կարող են տեղակայվել հետևյալ վայրերում՝
    1) Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում.
    2) անդամ պետությունների մաքսային մարմինների և մաքսային մարմինների համակարգի մեջ մտնող հաստատությունների տեղաբաշխման վայրերում.
    3) այլ վայրերում, որոնց տարածքում կարող են իրականացվել մաքսային գործառնություններ և կարող է անցկացվել մաքսային հսկողություն.
3. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերի՝ հարմարություններով ապահովվածությանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով մաքսային մարմինների գործունեության ապահովման հետ կապված դրանց ֆունկցիոնալ նշանակության առանձնահատկությունները.
4. Անդամ պետությունների մաքսային մարմինների և մաքսային մարմինների համակարգի մեջ մտնող հաստատությունների տեղաբաշխման վայրերում և այլ վայրերում, որոնց տարածքում կարող են մաքսային գործառնություններ իրականացվել և կարող է մաքսային հսկողություն անցկացվել, տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերի՝ հարմարություններով ապահովվածությանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  353

5. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների վերլուծությունն անցկացվում է Հանձնաժողովի կողմից՝ Միության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման մասին մաքսային մարմինների կողմից ներկայացվող՝ որոշակի ժամանակահատվածի համար ներկայացվող ընդհանրացված տեղեկությունների հիման վրա, որոնք չեն պարունակում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) կամ սահմանափակ տարածման տեղեկությունների շարքին դասվող տեղեկություններ: Նշված տեղեկությունների կազմը, դրանց կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրանց ներկայացման պարբերականությունը և կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: Մաքսային ենթակառուցվածքի վիճակի, զարգացման դինամիկայի և միտումների մասին տեղեկությունները տեղադրվում են Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում: