Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 123 «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ժամկետը. 1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի ժամկետը ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման թույլտվության մեջ սահմանված ժամկետն է, որը որոշում է վերամշակման թույլտվությունն ստացող անձը և համաձայնեցնում մաքսային մարմնի հետ՝ Միության մաքսային օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված առավելագույն ժամկետին համապատասխան. 2. Հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերամշակման ժամկետը, Միության մաքսային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է երկարաձգվել ոչ ուշ, քան նշված մաքսային ընթացակարգի ժամկետի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում. 3. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման համար հայտարարատուն սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով մաքսային մարմին է ներկայացնում մինչև վերամշակման ժամկետի ավարտը. 4. Մաքսային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դիմումը և հայտարարատուին էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով ծանուցում վերամշակման ժամկետի երկարաձգման կամ այդպիսի երկարաձգումը մերժելու մասին: Ընդ որում, ժամկետի երկարաձգումը մերժելիս մաքսային մարմինները նշում են մերժման հիմքերը. 5. Մաքսային մարմինը մերժում է վերամշակման ժամկետի երկարաձգումը, եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ խախտվել են «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի պայմանները, կամ երկարաձգման դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ. 6. Վերամշակման թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում երկարաձգվում է նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը երկարաձգման թույլտվություն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվանից ոչ ուշ: |