FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  314

Կանխիկ դրամական միջոցները, վճարային գործիքները ապօրինի տեղափոխելը.
1. Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է մանր չափերով և առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները խախտելու կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով՝ առաջացնում է տուգանք` ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների անվանական արժեքի տասը տոկոսի չափով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է մանր չափերով կատարված, եթե ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարը կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի, առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների արժեքը, բայց չի գերազանցում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված խոշոր չափը: Ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների արժեքի չափը հաշվարկելիս ապօրինի տեղափոխված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարից կամ ապօրինի տեղափոխված վճարային գործիքների արժեքից ենթակա է նվազեցման այն չափը, որը Միության օրենսդրությամբ թույլատրվում է տեղափոխել առանց հայտարարագրման: