Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելը. 1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի. 2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex ոսոc), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի. 3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կարող է կորցնել այդ իրավական ակտի ընդունման պահից, իսկ այն դեպքում, երբ անվավերության հիմքն առաջացել է նորմատիվ իրավական ակտն ընդունելուց հետո, ապա անվավերության հիմքի առաջացման պահից (ex tսոc)` հանրային շահերի պաշտպանությունից ելնելով` անվավեր ճանաչելու մասին ակտով ուղղակիորեն նախատեսելու դեպքում. 4. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով լուծվում են` 1) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած իրավական վիճակը վերականգնելու հարցերը. 2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը. 3) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը. 5. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր չեն անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա իրենց տրամադրված իրավունքներից, ազատություններից, արտոնություններից օգտվելու հետևանքով պետությանը կամ համայնքին պատճառած վնասները հատուցել կամ վերականգնել: |