FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը.
1. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը՝
    1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը և փաստաբանի վարքագծի կանոնագիրքը կամ դրանց լրացումները կամ փոփոխությունները.
    2) ընտրում է փաստաբանների պալատի նախագահին, խորհրդի և կարգապահական հանձնաժողովի անդամներին.
    3) լուծում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր.
2. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը որոշումներն ընդունում է`
    1) ընդհանուր ժողովի գումարմամբ կամ 2) առանց ընդհանուր ժողովի գումարման (այսուհետ` հեռակա կարգով).
3. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը կազմված է փաստաբանների պալատի անդամ բոլոր փաստաբաններից.
4. Ընդհանուր ժողովի գումարման, ինչպես նաև հեռակա կարգով (ներառյալ` ընտրությունների) ժողովի կազմակերպման և անցկացման կարգը (ներառյալ` փաստաբանների պալատի նախագահի, խորհրդի անդամների և կարգապահական հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման, նախընտրական քարոզչության կարգը և ժամկետները) սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ.
5. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ ոչ ուշ, քան երկու տարին մեկ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ հինգերորդի կամ փաստաբանների պալատի նախագահի պահանջով փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում: Փաստաբանների պալատի մարմինների ընտրությունների նպատակով ընդհանուր ժողովը հրավիրվում է համապատասխան մարմնի գործող կազմի լիազորությունների ավարտից առնվազն երեսուն օր առաջ.
6. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե`
    1) գումարվող ժողովին ներկա է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին, կամ 2) հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին մասնակցում է փաստաբանների պալատի քվեարկության իրավունք ունեցող անդամների մեկ երրորդից ավելին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

7. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
8. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունը չի կարող փոխանցվել այլ մարմինների.
9. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.
10. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումը կարող է դատական կարգով վիճարկել շահագրգիռ փաստաբանը այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում: