Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Ինքնավար մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումը. 1. Ինքնավար մարմինը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է ծառայություն մատուցողների գործունեության մշտադիտարկում (այսուհետ՝ մշտադիտարկում)՝ ծառայություն մատուցողների տեղեկատվական համակարգերում կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում կիրառվող կիբեռանվտանգության ապահովման միջոցների համապատասխանությունը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները գնահատելու նպատակով. 2. Մշտադիտարկումը կարող է իրականացվել ինչպես Ինքնավար մարմնում, այնպես էլ ծառայություն մատուցողի համաձայնությամբ իր տարածքում՝ ծառայություն մատուցողի գտնվելու կամ գործունեության իրականացման վայրում. 3. Մշտադիտարկում իրականացնելիս կարող են կիրառվել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական կամ ծրագրային միջոցներ, էլեկտրոնային և այլ սարքավորումներ, կրիչներ, կատարվել այլ գործողություններ՝ ուղղված մշտադիտարկման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը. 4. Ինքնավար մարմինը ծառայություն մատուցողի մշտադիտարկումն իրականացնում է հետևյալ եղանակներով. 1) կիբեռանվտանգության ապահովման նվազագույն պահանջներին համապատասխանության գնահատում. 2) ռիսկերի գնահատման հիման վրա կազմված կիբեռմիջադեպերի կանխարգելման միջոցառումների ծրագրով նախատեսված առանձին միջոցառումների կատարման համապատասխանության գնահատում. 3) որակավորված աուդիտորի կողմից կիբեռանվտանգության աուդիտի արդյունքներով կազմված հաշվետվության պահանջների կատարման գնահատում. 4) օրենքով նախատեսված այլ դեպքերում. 5. Նախքան ծառայություն մատուցողի տարածքում մշտադիտարկման իրականացումը Ինքնավար մարմինն այդ մասին տեղեկացնում է ծառայություն մատուցողին, ինչպես նաև համապատասխան ծառայություն մատուցողին կարգավորող և վերահսկող այլ մարմնի՝ նշելով մշտադիտարկման առարկան, նպատակը, ժամանակահատվածը, իրականացման վայրը. 6. Մշտադիտարկման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որի վերաբերյալ ծառայություն մատուցողն այն ստանալու օրվանից հետո՝ յոթնօրյա ժամկետում, իրավունք ունի Ինքնավար մարմին ներկայացնելու առարկություններ կամ առաջարկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 7. Ինքնավար մարմինը կարող է ծառայություն մատուցողին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ, սահմանել ժամանակացույց ծառայություն մատուցողի կողմից տրված ցուցումների կատարման կամ թերությունների վերացման նպատակով՝ համաձայնեցնելով համապատասխան ծառայություն մատուցողին կարգավորող և վերահսկող այլ մարմնի հետ: Ծառայություն մատուցողը պարտավոր է սահմանված ժամանակացույցի համաձայն կատարել Ինքնավար մարմնի տված ցուցումները կամ վերացնել արձանագրված թերությունները և այդ մասին տեղեկացնել Ինքնավար մարմին՝ ներկայացնելով ապացույցներ. 8. Մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել: |