Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Մասնավոր պահնորդական կազմակերպության տեխնիկական միջոցները. 1. Մասնավոր պահնորդական կազմակերպությունը պահնորդական ծառայություններ մատուցելիս իրավունք ունի օգտագործելու պահպանության և այլ տեխնիկական միջոցներ: Արգելվում է այնպիսի տեխնիկական միջոցների օգտագործումը, որոնք՝ 1) կարող են վնաս պատճառել քաղաքացիների կյանքին և առողջությանը կամ շրջակա միջավայրին. 2) նախատեսված (մշակված, հարմարեցված, ծրագրավորված) են տեղեկատվություն գաղտնի ձեռք բերելու համար. 2. Տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է խախտի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները. 3. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել ռադիոհաճախականության տիրույթներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |