Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 45 Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները. 1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետևյալ նվազեցումները. 1) 10 տոկոս՝ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) անդամների համար. 2) 25 տոկոս՝ Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների համար. 3) 25 տոկոս՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների համար. 4) 30 տոկոս՝ մասնագիտացված դատարանների նախագահների համար. 5) 35 տոկոս՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների նախագահների համար. 5.1) 50 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների համար. 5.2) 60 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի համար. 6) 95 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար. 2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով: 3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված միջնորդություններ քննող դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ: |