FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  442

Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը.
1. Վարույթին իրավաբանական անձը մասնակցում է օրինական ներկայացուցչի միջոցով։ Որպես օրինական ներկայացուցիչ կարող է հանդես գալ այն անձը, որն իրավաբանական անձի կանոնադրությամբ լիազորված է իրավաբանական անձի անունից ձեռք բերելու իրավունքներ և կրելու պարտականություններ, հանդես գալու իրավաբանական անձի անունից.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները բավարարող անձն իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ իրավաբանական անձի վերաբերյալ վարույթ նախաձեռնելուց անմիջապես հետո՝ իրավաբանական անձի դիմումի հիման վրա, իսկ դրա բացակայության դեպքում՝ սեփական նախաձեռնությամբ.
3. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին քննիչի որոշումն այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել հսկող դատախազին այն անձի կողմից, որի իրավունքներին և իրավաչափ շահերին այն ենթադրաբար առնչվում է.
4. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ չի կարող ճանաչվել այն անձը, որի կատարած հանցանքի համար քրեական հետապնդում է հարուցվել իրավաբանական անձի նկատմամբ.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված, սույն օրենսգրքի 69-րդ կամ 72-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով նրան վարույթից հեռացնելու դեպքերում, երբ հնարավոր չէ վարույթին մասնակից դարձնել իրավաբանական անձի այլ օրինական ներկայացուցչի, վարույթն իրականացնող մարմնի պահանջով իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչ է նշանակում պետական լիազոր մարմինը.
6. Օրինական ներկայացուցիչն ունի մեղադրյալի բոլոր իրավունքները և կրում է նրա պարտականություններն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել իրավաբանական անձի նկատմամբ.
7. Իրավաբանական անձի օրինական ներկայացուցիչը սույն վարույթի ընթացքում չի կարող հարցաքննվել որպես վկա: