Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ article 8 Սերմերի և տնկանյութի հավաստագրումը. 1. Նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը և ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված և սովորական տնկանյութերը ենթակա են պարտադիր հավաստագրման. 2. Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանում է Կառավարությունը. 3. Հավաստագրման գործընթացն իրականացնում և հավաստագիր տրամադրում է լիազոր մարմինը. 4. Հավաստագրման ընթացակարգով նախատեսված պահանջները բավարարող սերմերին, տնկանյութին և դրանց խմբաքանակներին տրվում է դրանց ծագումն ու որակը վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին ու տնկանյութին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն. 5. Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի տարբեր դասերի և տնկանյութի տարբեր կարգերի որակական ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների սահմանած ընթացակարգով. 6. Անձնական օգտագործման համար արտադրվող և օգտագործվող սերմերն ու տնկանյութը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելության և սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր. 7. Լիազոր մարմինը կատարում է հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառում. 8. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման համար լիազոր մարմինը վարում է գրանցամատյան. 9. Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանում է Կառավարությունը: 10․ Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ |