Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 8.4 Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցումը. 1. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվությունը կարող է դադարեցվել՝ 1) եթե թույլտվությունն ստանալուց հետո ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը 12 ամիս անընդմեջ չի իրականացրել ֆոնդի կառավարման գործունեություն. 2) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր. 3) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կամ նրա ղեկավարները թույլ են տվել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պարբերական (երկու և ավելի) խախտումներ. 4) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի համաձայն տրված հանձնարարականները. 5) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի ղեկավարը բավարարում է սույն օրենքի 8.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափանիշներից որևէ մեկը. 6) ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի դիմումի հիման վրա. 7) լուծարման, այլ անձի միանալու, սնանկացման դեպքերում. 8) եթե ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը վերագրանցվել և լիցենզավորվել է որպես կառավարիչ. 2. Կառավարումն իրականացնող անձի՝ որպես կառավարչի վերագրանցման և լիցենզավորման կարգը և ներկայացվող փաստաթղթերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Ընդ որում, Կենտրոնական բանկը մերժում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի վերագրանցումը և կառավարչի լիցենզիայի տրամադրումը, եթե կառավարումն իրականացնող անձը բավարարում է սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված՝ կառավարչի գրանցման և լիցենզիայի տրամադրման մերժման հիմքերից որևէ մեկը. 3. Սույն հոդվածով սահմանված հիմքերով ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում։ Սույն մասով սահմանված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 8.4 4. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը զրկվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքի. 5. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը միջոցներ է ձեռնարկում ողջամիտ ժամկետում իր կողմից կառավարվող բոլոր ֆոնդերը դադարեցնելու (լուծարելու) կամ դրանց կառավարումը այլ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կամ կառավարչի փոխանցելու ուղղությամբ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքի. 6. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվության դադարեցման որոշումը ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին։ Նշված որոշման բողոքարկումը դատարանում չի կասեցնում դրա գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում: |