Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ article 61 Գործառույթների իրականացման առանձնահատկությունները. 1. Հաշվեքննիչ պալատի 2023 և 2024 թվականների գործունեության ծրագրերով նախատեսված հաշվեքննությունների արդյունքներով կազմված ընթացիկ եզրակացությունների, 2023 և 2024 թվականների պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունների, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներգրավված փորձագետների ու մասնագետների նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները. 2. Սույն օրենքով սահմանված՝ Հաշվեքննիչ պալատի աուդիտի, էթիկայի, որակի հսկողության և գործադիր կոմիտեներին վերաբերող կարգավորումները, 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ տարածվելով Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի և հաջորդող տարիների գործունեության ծրագրերի կատարման վրա: Հաշվեքննիչ պալատի 2023 և 2024 թվականների գործունեության ծրագրերով նախատեսված հաշվեքննությունների խմբերի համակարգումները շարունակում են իրականացնել հաշվեքննության առաջադրանքներում նշված Հաշվեքննիչ պալատի անդամները. 3. Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրում Կենտրոնական բանկի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների հաշվեքննություն (ստուգում) նախատեսվելու դեպքում տվյալ հաշվեքննության (ստուգման) առաջադրանքը պետք է ղեկավարի աուդիտորի որակավորում ունեցող ծառայողը: |