Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Վիճակախաղերի կազմակերպչի կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկություններին (հաշվետվություններին) ներկայացվող պահանջները. 1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը` ա) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից առնվազն երեք ժամ առաջ փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և թողարկված` վաճառված ու մարված վիճակախաղի տոմսերի մասին տվյալները` ըստ համարների, սերիաների, քանակի, և մարված տոմսերի վերաբերյալ` կազմված տեղեկանքի մեկ օրինակ. բ) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո` հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը և շահած տոմսերի տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների, և շահումային ֆոնդի չափի մասին. 2. Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը` ա) վիճակախաղի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի տոմսի գինը, տվյալ խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը և շահող տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների. բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 5-ը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը և իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, և շահած տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 6.1. Յուրաքանչյուր տարի վիճակախաղերի կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ընդ որում միևնույն աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիր անընդմեջ կարող է կնքվել առավելագույնը երեք տարի. 6.2. Կազմակերպիչների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը, ըստ միջազգային խմբի, չի տարածվում տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա։ Ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ և առնվազն հինգ ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ Սի Սի Էյ, Սի Այ Էս Էյ). 6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված՝ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 7. Կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում իր կողմից վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող յուրաքանչյուր շահումների գումարների վերաբերյալ հաշվետվություն` ոչ ուշ, քան վճարմանը հաջորդող տասներորդ օրը, որտեղ նշվում են կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, շահած վիճակախաղի տոմսի համարը (սերիան), խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում` նաև խաղարկության համարը, վիճակախաղի շահած մասնակիցների անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, մշտական բնակության վայրը և շահած գումարի չափը. 8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվության ձևի և դրա ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 9. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունները վերահսկող մարմնի կողմից հրապարակման ենթակա չեն: Վերահսկող մարմնի այն աշխատակիցները, ովքեր կխախտեն սույն պահանջը, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 3. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը և տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաև համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները: 3-1. Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը վերահսկող մարմին են ներկայացնում նաև տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին: 3-2. Տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ վերահսկող մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն. 4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար. 5. Սույն հոդվածի 1-3-2-րդ մասերում նշված հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման կարգի առանձնահատկություններն անհրաժեշտության դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 7 Նշված հաշվետվությունները կազմակերպչի կողմից վերահսկող մարմին են ներկայացվում (հանձնվում) երկու օրինակից, փակ ծրարների մեջ` ստորագրված կազմակերպչի կողմից` ծրարների վրա նշագրելով հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը, տարին, կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը: Յուրաքանչյուր հաշվետվության յուրաքանչյուր օրինակի յուրաքանչյուր էջ պետք է ստորագրված լինի կազմակերպչի կողմից: Հաշվետվության ներկայացման ժամը, ամսաթիվը և տարին հաշվետվության ընդունման պահին վերահսկող մարմնի ներկայացուցիչ(ներ)ը իր հերթին նշագրում է և ստորագրում ծրարների վրա: Ընդ որում, երկու ծրարներից մեկը կարող է բացվել միայն հաշվետվության արժանահավատության ստուգման անհրաժեշտության դեպքում. 6. Կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում` ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին. բ) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: |