FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  28

Մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինումը.
1. Մասնավորեցումից ստացված միջոցները, բացառությամբ օրենքով, սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ սույն օրենքի 19 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան ընկերության հաշվին` նախապես փոխհատուցելով մասնավորեցման ընթացքում կատարված այն ծախսերը, որոնք պետական բյուջեով նախատեսված չեն.
2. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե.
3. Համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածքներ չհամարվող ոչ բնակելի տարածքները վարձակալության կամ մշտական օգտագործման իրավունքով զբաղեցրած «փոքր» օբյեկտները 1999 թվականի հունվարի 1-ից հետո մասնավորեցնելու դեպքում մասնավորեցումից ստացված այն միջոցները, որոնք վճարվել են զբաղեցված տարածքը մասնավորեցնելու համար, ուղղվում են համապատասխան համայնքային բյուջե.
4. Իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցներն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: