Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 11 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ. Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները, եթե` ա) ինկասացիոն կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի չափին. բ) ինկասացիոն կազմակերպությունն իրականացրել է սույն օրենքով չնախատեսված գործունեություն. գ) խախտվել են ինկասացիոն կազմակերպության անձնակազմի պատրաստվածության և տեխնիկական միջոցների պահանջվող վիճակն ապահովելու միջոցառումների կատարման վերաբերյալ պետական լիազորված մարմնի սահմանած պահանջները. դ) ինկասացիոն կազմակերպությունը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում չի կատարել պետական լիազորված մարմնի` սույն օրենքով սահմանված խախտումները վերացնելու հանձնարարականը. ե) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված են այլ դեպքեր: |