FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  47

Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումը.
1. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, կարգավորող պետական մարմին է ներկայացնում դիմում, որի ձևը սահմանվում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգով.
2. Դիմումին կցվում են՝
    1) դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները.
    2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ.
    3) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր.
3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմողին այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնում է դրանք շտկելու նպատակով: Դիմողն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմին ներկայացնելու փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների.
4. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը: