Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 24 Կենտրոնական բանկի աշխատակիցները. 1. Կենտրոնական բանկի աշխատակիցները Կենտրոնական բանկի ծառայողներն են և սպասարկող անձնակազմը: Կենտրոնական բանկի ծառայողներ են համարվում Կենտրոնական բանկի նպատակների իրագործման բնագավառում ուղղակիորեն ընդգրկված և Կենտրոնական բանկի կանոնադրությամբ և հաստիքացուցակով հաստատված պաշտոն զբաղեցնող անձինք. 2. Կենտրոնական բանկում ծառայության ընթացքում Կենտրոնական բանկի ծառայողներն առանց Կենտրոնական բանկի նախագահի համաձայնության չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Կենտրոնական բանկի ծառայողները չեն կարող աշխատել բանկերում կամ լինել դրանց կառավարման մարմինների անդամներ. 3. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալներին, խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի ծառայողներին արգելվում է անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով բանկերից ստանալ առևտրային վարկեր: Նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին հայտնել իրենց կողմից ստացված սույն մասով չնախատեսված բոլոր այն վարկերի մասին, որոնք Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրված: Այդպիսի վարկերը հաշվառվում են Կենտրոնական բանկում. 4. Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմը ներառում է Կենտրոնական բանկի այն աշխատակիցներին, որոնց պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում Կենտրոնական բանկի նպատակների կատարման հետ, այդ թվում` օժանդակ տնտեսության սպասարկման բնագավառում ընդգրկված աշխատակիցները: Կենտրոնական բանկի սպասարկող անձնակազմի հաստիքացուցակը, պարտականությունները, վարձատրության չափը և աշխատանքային պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի նախագահը. 5. Կենտրոնական բանկը, նրա կառավարման մարմինները, ծառայողները, ինչպես նաև որևէ այլ անձ, որը ներկայացնում է Կենտրոնական բանկը կամ պատշաճ կերպով լիազորված է գործելու Կենտրոնական բանկի անունից, չեն կարող պատասխանատվության ենթարկվել (այդ թվում՝ հատուցել վնասներ) ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության կապակցությամբ կայացված որոշման, կատարված գործողության կամ անգործության համար, եթե գործել են օրենքին համապատասխան (bona fide): |