FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  170

Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները և արտադրական կորուստները.
1. Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները ենթակա են սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել են առևտրային նպատակներով հետագա գործածության համար ոչ պիտանի, կամ այդպիսի թափոնները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ենթակա են թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ ձևով ոչնչացման.
2. Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում գոյացած թափոնները հայտարարատուի կողմից ընտրված մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում դիտարկվում են որպես Միության մաքսային տարածք այդ վիճակում ներմուծված.
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված այն թափոնները, որոնք ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման, ստանում են Միության ապրանքների կարգավիճակ և համարվում են մաքսային հսկողության տակ չգտնվող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ առևտրային նպատակներով հետագա գործածության համար դրանք ոչ պիտանի ճանաչելու օրվանից կամ գոյացած թափոնները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ եղանակով ոչնչացնելու փաստը կամ այդպիսի գործողությունների կատարման համար դրանց փոխանցման փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելու օրվանից.
4. «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների կատարման հետևանքով անվերադարձ կորսված օտարերկրյա ապրանքները, որոնք մաքսային մարմինների կողմից ճանաչվել են որպես արտադրական կորուստ, «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելիս ենթակա չեն մաքսային ընթացակարգերով ձևակերպման: