FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Հոգեբուժական հետազոտումը և բուժումը.
1. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ՝ ախտորոշման) կամ բուժման իրականացումը չի կարող պայմանավորվել հասարակության ընդունած բարոյական կամ մշակութային կամ քաղաքական կամ կրոնական արժեքների հետ անձի անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառներով.
3. Հոգեբուժական հետազոտման (ներառյալ՝ ախտորոշման) և բուժման մեթոդները, կիրառվող դեղերը, բժշկական նշանակության ապրանքները կարող են օգտագործվել բացառապես ախտորոշիչ և բուժական նպատակներով՝ հոգեկան խանգարման բնույթին և դրա բուժման համար անհրաժեշտ միջոցներին համապատասխան, և որևէ դեպքում չեն կարող կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պատժելու նպատակով կամ այլ անձանց կողմից հետապնդվող այլ նպատակներով: