FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  371

Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը.
1. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթը համապատասխան ֆինանսական ցուցանիշների համախումբ է, որը ձևավորվում է համադրելի չվերահսկվող գործարքների համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ.
2. Եթե վերահսկվող գործարքի կամ համակցված վերահսկվող գործարքի համար տրանսֆերային գնագոյացման առավել համապատասխան մեթոդի կիրառմամբ ստացված ֆինանսական ցուցանիշը պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս է, ապա հարկային մարմինը կարող է ճշգրտել այն մինչև մեդիանա` Օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընդ որում ճշգրտման ճշտության ապացուցման բեռը կրում է հարկային մարմինը.
3. Եթե հարկ վճարողը չի համաձայնվում հարկային մարմնի կողմից պարզած ձեռքի հեռավորության տիրույթից դուրս գտնվող ֆինանսական ցուցանիշը մինչև մեդիանա ճշգրտելու առաջարկին, ապա մեդիանայից տարբերվող ֆինանսական ցուցանիշի կիրառման ճշտության ապացուցման բեռը կրում է հարկ վճարողը.
4. Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանում է Կառավարությունը: