FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  41

Եկամուտների հայտարարագրի բովանդակությունը.
1. Հայտարարագիրը ներառում է սույն հոդվածով սահմանված եկամուտները և դրանց ստացման աղբյուրները.
2. Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է այն անձը, որը հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ.
3. Եկամուտները հայտարարագրվում են առանց հարկերի և (կամ) պարտադիր այլ վճարների.
4. Սույն օրենքի համաձայն` հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված հետևյալ եկամուտները.
    1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
    2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.
    3) ստացված փոխառությունները.
3.1) ստացված վարկերը (այդ թվում՝ հիպոտեկային).
    4) տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.
    5) շահաբաժինները.
    6) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).
    7) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
    8) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացված).
    9) ժառանգության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները).
    10) ապահովագրական հատուցումները.
    11) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
    12) գույքը (նաև հայտարարագրման ոչ ենթակա) օտարելուց ստացված եկամուտը.
    13) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում.
    14) միանվագ վճարները.
    15) գույքային իրավունքներից ստացված եկամուտը.
    16) քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  41

17) կենսաթոշակը.
    18) գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտը.
5. Հայտարարագրման ենթակա են նաև սույն հոդվածի 4-րդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները և ստացման աղբյուրները.
6. Եկամուտը հայտարարագրելիս նշվում են՝
    1) եկամտի տեսակը.
    2) եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանունը, անունը և հայրանունը, հասցեն, եկամուտ վճարողի և նրանց միջև առկա կապի բնույթի մասին տեղեկատվություն.
    3) եկամտի չափը (գումարը).
    4) եկամտի արժույթը.
6.1. Ստացված փոխառությունը հայտարարագրելիս նշվում են նաև տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ փոխառության մնացորդի չափը, ինչպես նաև ստացված փոխառության տոկոսադրույքը, նպատակային նշանակությունը.
6.2. Վարկը հայտարարագրելիս նշվում են նաև վարկի նպատակային նշանակությունը, տարեկան հայտարարագրի դեպքում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում՝ համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը, իսկ հիպոտեկի դեպքում՝ նաև հիպոտեկի առարկան և դրա գտնվելու վայրը.
7. Հայտարարագրման ենթակա չէ հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամուտը կամ նույն տեսակի եկամտի հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների.
8. Պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրն ստացված եկամուտները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  41

9. Ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձևով: