Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Քաղաքացիական ծառայողները. 1. Պրոբացիայի ծառայությունն ունի գլխավոր քարտուղար: Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով. 2. Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով. 3. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայությունն ընդգրկում է ծառայությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք անմիջական հաշվետու են գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական ստորաբաժանումը, որն անմիջական հաշվետու է Պրոբացիայի ծառայության պետին. 4. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: |