FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17.1

Ուսումնական կենտրոնը.
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի (այսուհետ` Ուսումնական կենտրոն) գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով.
2. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է`
    1) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).
    2) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.
    3) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.
    4) հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով ուսուցումը.
    5) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր.
3. Ուսումնական կենտրոնը, այդ թվում՝ մաքսային ծառայողների պատրաստումներն ու վերապատրաստումները ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: