FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  19

Հանձնաժողովի որոշումը կատարելը և դրա պարտադիր լինելը.
1. Հանձնաժողովի որոշումը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, իսկ սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով.
2. Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ հանրային իրավական դրամական պահանջների, այդ թվում՝ տուգանք կիրառելու մասին որոշման (այսուհետ՝ դրամական պահանջի որոշում), ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը։ 4. Հանձնաժողովի դրամական պահանջի որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում է հարկադիր կատարման՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: 7. Հանձնաժողովի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը կարգավորվող անձին չի ազատում դրա պահանջը չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից.
8. Այն դեպքում, երբ հանձնաժողովի որոշումը, բացի հանրային իրավական դրամական պահանջից, ներառում է նաև այլ կարգավորումներ, ապա սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված բացառությունները կիրառվում են միայն հանրային իրավական դրամական պահանջի մասով.
9. Հանձնաժողովի որոշմամբ կիրառված տուգանքի 75 տոկոսը մինչև դրանում նշված ժամկետում վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: