Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողին ներկայացվող պահանջները. 1. Կիբեռանվտանգության ապահովումը կամ դրա մի մասը կարող է պատվիրակվել կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողին, որն ունի կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտով կամ ազգային ստանդարտով սահմանված չափանիշներին և պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ. 2. Կիբեռանվտանգության ապահովումն այլ պետություններում գրանցված կամ գործունեություն իրականացնող կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողի պատվիրակելու դեպքում միջազգային ստանդարտով կամ ազգային ստանդարտով սահմանված չափանիշներին և պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը ճանաչում է Ինքնավար մարմինը՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառելի՝ միջազգային համագործակցության մասին համաձայնագրերի (պայմանագրերի) հիման վրա. 3. Կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով անցնել կիբեռանվտանգության աուդիտ, որի արդյունքում գնահատվում է կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողի ներքին կանոնակարգերի և դրանց կիրարկման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Աուդիտի արդյունքներով կազմված հաշվետվությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, ներկայացվում է Ինքնավար մարմին և ծառայություն մատուցողին. 4. Կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը սահմանում է Կառավարությունը: |