FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  27

Ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարած անձի քրեական պատասխանատվությունը.
1. Ալկոհոլի, թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության.
2. Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքով, խաբեությամբ, ինչպես նաև անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով ոչ սթափ (հարբած) վիճակի հասցված լինելը հանցանք կատարած անձի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է: Եթե նույն եղանակներով ոչ սթափ (հարբած) վիճակի հասցված անձը զրկվել է իր արարքի հակաիրավականությունը գիտակցելու կամ իր արարքը ղեկավարելու հնարավորությունից, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության.
3. Ոչ սթափ (հարբած) վիճակ է համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված ոչ սթափ վիճակը: