Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Պահնորդի (թիկնապահի) համազգեստը, վկայականը, զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները. 1. Պահնորդական կազմակերպությունը պարտավոր է պահնորդին (թիկնապահին) տրամադրել հատուկ համազգեստ, անձը հաստատող վկայական, զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ. 2. Հատուկ համազգեստը տեսանելի կերպով պարունակելու է կամ նրան փակցվելու է պահնորդի (թիկնապահի) անունը, ազգանունը և պահնորդական կազմակերպության ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը. 3. Պահնորդն իրավունք չունի համազգեստ կրելու` չլինելով պարտականությունների կատարման մեջ, բացառությամբ մասնավոր պահնորդական կազմակերպության շենքում կամ դրա հարակից տարածքում գտնվելու դեպքերի: Իր պարտականությունները կատարելիս պահնորդը պարտավոր է կրել համազգեստ: Այս պարտականությունից ազատվում են միայն թիկնապահները՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծառայության մատուցումն ապահովող պարտականությունները կատարելիս. 4. Իրենց պարտականությունները կատարելիս պահնորդները (թիկնապահները) կարող են օգտագործել միայն պահնորդական կազմակերպության սեփականությունը համարվող կամ օրինական տիրապետման տակ գտնվող զենքը, հատուկ և տեխնիկական միջոցները: Տրանսպորտային միջոցի վրա տեսանելի կերպով պետք է պատկերված լինեն կազմակերպության անվանումը, ապրանքային նշանը, կազմակերպության հեռախոսահամարները. 5. Արգելվում է տրանսպորտային միջոցը կահավորել առկայծող փարոսիկներով կամ հատուկ ձայնային ազդանշան արձակող սարքավորումներով: |