FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  7

Հանրային խորհրդի նախագահը.
1. Հանրային խորհուրդը գլխավորում է Հանրային խորհրդի նախագահը.
2. Հանրային խորհրդի նախագահը ղեկավարում է Հանրային խորհրդի գործունեությունը, հրավիրում և վարում է Հանրային խորհրդի նիստերը, Հանրային խորհրդի անունից ստորագրում է պետական մարմիններին, պաշտոնատար կամ այլ անձանց հասցեագրվող գրությունները, ապահովում է Հանրային խորհրդի բնականոն գործունեությունը.
3. Հանրային խորհրդի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև փետրվարի 15-ը, հաշվետվություն է ներկայացնում Կառավարություն Հանրային խորհրդի նախորդ տարվա գործունեության մասին` զուգահեռաբար այն հրապարակելով Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում.
3.1. Հանրային խորհրդի նախագահը Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը հաստատվելուց հետո այն Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է Կառավարություն.
4. Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը: