FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  112

Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը նախաքննություն իրականացնող մարմիններին.
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները նախաքննություն իրականացնող մարմիններին սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան.
2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախաքննություն իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին և Բյուրոյին արգելվում է իր հաճախորդներին (Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին) տեղեկացնել նրանց մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները նախաքննություն իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին.
3. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և Բյուրոյի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել հաճախորդի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 113-րդ, 114-րդ և 119-րդ հոդվածներով սահմանված դեպքերի ու կարգի: