Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 35 Ծանուցագիրը և դրա բովանդակությունը. 1. Ծանուցագիրը թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որով պրոբացիայի ծառայողը պրոբացիայի շահառուին հրավիրում է ներկայանալ պրոբացիայի ծառայություն կամ օրենքով սահմանված դեպքերում հաղորդում է այլ տեղեկություններ. 2. Ծանուցագրում նշվում են` 1) ծանուցող մարմնի և պաշտոնատար անձի տվյալները. 2) ծանուցվող անձի անունը, ազգանունը, հասցեն և կարգավիճակը. 3) ծանուցվողին վերաբերելի տվյալները, եթե ծանուցվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով. 4) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը և ժամանակահատվածը). 5) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին. 6) անհարգելի պատճառով չներկայանալու կամ ծանուցագրի պահանջները չկատարելու հետևանքները: |