FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  62

Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը.
1. Քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով և ժամկետներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն էլեկտրոնային եղանակով քվեարկողների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը: Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողներն իրենց ձայնը տալիս են միայն ընտրություններին մասնակցող կուսակցություններին.
2. Էլեկտրոնային եղանակով քվեարկություն կարող է իրականացվել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ.
3. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների վրա։