FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  19.1

Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները.
1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավվում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին.
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու դեպքերում կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության.
3. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու և սույն օրենքի 22-րդ ու 24-րդ հոդվածներով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ դրույթները.
4. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արական սեռի քաղաքացիների համար սահմանված կարգով զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  19.1

5. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիները կարող են մինչև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը գրավոր հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց, որի դեպքում նրանք ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության, և նրանց նկատմամբ չի կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունը: