FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  60

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոններին համարժեք Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոններն են՝
    1) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի (քաղաքացիական ծառայողի) պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի (Հաշվեքննիչ պալատի ծառայողի) պաշտոնին.
    2) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի (քաղաքացիական ծառայողի) պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի (Հաշվեքննիչ պալատի ծառայողի) պաշտոնին.
    3) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի ավագ հաշվեքննողի պաշտոնին.
    4) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ավագ մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 1-ին դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին.
    5) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին.
4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահից հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը դադարում է, բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  60

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համարժեք պաշտոններում պաշտոնավարման շարունակությունը տեղի է ունենում նոր ձևավորված՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումում: Մինչև սույն մասում նշված ստորաբաժանման վարչության պետի և վարչության պետի տեղակալի պաշտոնների՝ մրցութային կարգով համալրումը, վարչության պետի և վարչության պետի տեղակալի պարտականությունները համապատասխանաբար կատարում են Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում պաշտոնավարման ավելի երկար ստաժ ունեցող կառավարիչն ու 1-ին դասի ավագ հաշվեքննողը.
6. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոններում պաշտոնավարումը շարունակող Հաշվեքննիչ պալատի ծառայողների հետ վերջնահաշվարկ չի կատարվում, ինչպես նաև պահպանվում են նրանց ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը.
7. Սույն օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետից հետո տվյալ պաշտոնի համար սահմանված աուդիտորի որակավորման պահանջին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներից հետո՝ տվյալ պաշտոնի համար սահմանված որակավորման քննությունների պահանջներին չհամապատասխանելու կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելուց հետո՝ յուրաքանչյուր հաջորդ 18 ամսվա ընթացքում, աուդիտորի որակավորման՝ տվյալ պաշտոնի համար սահմանված և դեռևս չհանձնած քննություններից առնվազն երկու քննության անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում Հաշվեքննիչ պալատի ծառայողների պաշտոնավարումը դադարում (դադարեցվում) է.
8. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելուց հետո հաշվեքննության գործընթացին առնչվող գործառույթ իրականացնող ստորաբաժանումների ծառայողների համար Հաշվեքննիչ պալատի սահմանած պայմանները բավարարող քաղաքացիական ծառայողները առանց մրցույթի վերանշանակվում են որպես Հաշվեքննիչ պալատի ծառայողներ Հաշվեքննիչ պալատի սահմանած համարժեք պաշտոններում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  60

Հաշվեքննիչ պալատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների իրավական վիճակի առանձնահատկությունները.
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահին Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների այն քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված որակավորման քննության պահանջը կամ ունեն աուդիտորի որակավորում, առանց մրցույթի շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի ծառայողներ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված համարժեք պաշտոններում: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու պահից դադարում (դադարեցվում) է Հաշվեքննիչ պալատի հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների՝ աուդիտորի որակավորում չունեցող այն քաղաքացիական ծառայողների պաշտոնավարումը, որոնք չեն բավարարում սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված որակավորման քննության պահանջը.
2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներում (բացառությամբ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մասնագիտացված հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման) քաղաքացիական ծառայության պաշտոններին համարժեք Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոններն են՝
    1) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման կառավարչի պաշտոնին.
    2) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման վարչության պետի տեղակալի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 1-ին դասի ավագ հաշվեքննողի պաշտոնին.
    3) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի ավագ հաշվեքննողի պաշտոնին.
    4) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ավագ մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 1-ին դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին.
    5) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման մասնագետի պաշտոնը՝ հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման 3-րդ դասի կրտսեր հաշվեքննողի պաշտոնին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  60

9. Հաշվեքննիչ պալատում աշխատանքային ստաժի ժամանակահատվածն ընդգրկում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հաշվեքննիչ պալատում և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում աշխատելու ժամանակահատվածները.
10. Մինչև սույն օրենքով սահմանված աուդիտորի որակավորման և աուդիտորի որակավորման քննությունների, իսկ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում Հաշվեքննիչ պալատի սահմանած պահանջները բավարարելը Հաշվեքննիչ պալատի ծառայողների հիմնական աշխատավարձը շարունակում է հաշվարկվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներին համապատասխան.
11. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով որակավորման քննության պահանջ է համարվում «Աուդիտորական գործունեության մասին» օրենքով նախատեսված որակավորման քննությունների ծրագրով սահմանված առաջին առարկայի («Ֆինանսական հաշվառման հիմունքներ») կամ դրան համարժեք համարվող՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) քննության («Ֆինանսական հաշվառում») անցողիկ միավորով հանձնումը: