Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 179 Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարումը. 1. Կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ հանդիսանալ Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր մարմնի անդամ: Կենտրոնական դեպոզիտարիայի դիտորդ խորհրդի, գործադիր մարմնի կամ վերստուգող հանձնաժողովի ղեկավար կամ անդամ կամ նման այլ մարմինների ղեկավար կամ անդամ (այսուհետ՝ Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար) չի կարող լինել այն անձը, որը՝ 1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 1.1) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն. 1.2) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. 2) չունի սույն օրենքով սահմանված մասնագիտական որակավորում. 3) դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում. 4) ճանաչված է սնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ. 5) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Կենտրոնական դեպոզիտարիայի սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը. 2. Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարը կամ աշխատակիցը (բացառությամբ դիտորդ խորհրդի անդամից կամ նախագահից) իրավունք չունեն լինելու ներդրումային ծառայություններ մատուցող որևէ անձի ղեկավար, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 179 3. Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի սահմանելու պահանջներ, որոնք անհրաժեշտ են Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների և ղեկավարների իրավասությունները հստակ տարանջատելու համար: |