FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  25

Մասնավորեցվող պետական գույքի գինը և վճարման կարգը.
1. Մասնավորեցվող պետական գույքի գինը ձևավորվում է մասնավորեցման արդյունքում: Գնի հաշվարկման մեթոդներն են`
    ա) հաշվեկշռային մեթոդը.
    բ) կանխիկ հոսքերի ընթացիկ արժեքի որոշման մեթոդը.
    գ) համանման ձեռնարկությունների կամ գույքի շուկայական գնի մեթոդը.
    դ) եկամուտների (շահույթի) բազմապատկիչի մեթոդը.
    ե) միջազգային պրակտիկայում ընդունված այլ մեթոդներ: Մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը որոշվում է վերը նշված մեթոդներից մեկի կամ դրանց զուգակցման միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն (մեկնարկային) գին: Մասնավորեցվող պետական գույքի գնահատման մեթոդների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով.
2. «Փոքր» օբյեկտների գները հաշվարկվում են` ելնելով դրանց գույքի և զբաղեցրած տարածքի արժեքից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3. Պետական գույքի մեկնարկային գինը որոշելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հրավիրել փորձագետներ կամ մասնագիտացված կազմակերպություններ: