Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ article 21 Հատուկ միջոցների կիրառումը. 1. Ծառայության ծառայողները, անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս, իրավունք ունեն հատուկ միջոցներ կիրառելու հետևյալ դեպքերում. 1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս. 2) ծառայության ծառայողների և քաղաքացիների անվտանգությունն ապահովող պետական այլ մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս. 3) պահպանվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս. 4) օրինազանցներին և այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու ծառայության ծառայողների պարտականությունները կատարելուն, ինչպես նաև նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս։ Բացի այդ, հատուկ միջոցներ կարող են կիրառվել սույն օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում. 1.1. Սույն օրենքի իմաստով հարձակում կամ հարձակման սպառնալիք է համարվում յուրաքանչյուր գործողություն, որը կարող է մարդու մահ կամ առողջությանը վնաս պատճառել և կատարվել է ինչպես ցանկացած տեսակի զենքի կիրառմամբ կամ այնպիսի առարկաների կիրառմամբ, որոնք կառուցվածքով նման են իսկական զենքի կամ արտաքնապես չեն տարբերվում դրանից, կամ այլ առարկաների (նյութերի) կամ մեխանիզմների կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց. 2. Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի. 3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում ծառայության ծառայողն իրավունք ունի կիրառելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները։ |